2017-11-18 09:53:00

Հպարտ եմ, որ ԵՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան եմ․ Հենրիխ Մխիթարեան


Անգլիական «Մանչեսթըր եունայթըտ»-ի ֆութպոլիստները մասնակցած են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի բարեգործական երեկոյին:

«Հպարտ եմ, որ ԵՈՒՆԻՍԸՖ-ի դեսպան եմ»,-ֆէյսպուքեան իր էջին վրայ գրած է Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեան:

Մէկ տարի է, որ Հենրիխ Մխիթարեան միացած է ԵՈՒՆԻՍԵՖ-ի խումբին որպէս բարի կամքի դեսպան:

«Օլտ Թրաֆորտ»-ի մէջ կայացած բարեգործական երեկոյի ընթացքին հաւաքուած է 160 հազար ֆունթ սթեռլինկ: Այն պիտի տրամադրուի  ԵՈՒՆԻՍԵֆ-ին`  Թայլանտի մէջ հերթական առաքելութեան իրականացման համար, կը գրէ armradio.am-ը :

 








All the contents on this site are copyrighted ©.