(Ռատիօ Վատիկան) 92 տարեկանին իր մահկանացուն կնքեց Տոքթ Ռենաթօ Պուցցոնեթթի` Սուբր Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետի երբեմնի անձնական բժիշկը, որ 1978-էն իր վեր բժշկական խնամք տարած էր Սուրբ Քահանայապետին որպէս անոր անձնական բժիշկ։
Ան ծնած է Հռոմի մէջ` 23 Օգոստոս 1924-ին։ 26 տարիներ ամբողջ բժշկական ծառայութիւն մատուցելէ ետք նախ Պօղոս Զ Քահանայապետին, ապա երկար տարիներ Քարոլ Ոյթիլա – Յովհաննէս Պօղոս Բ Պապին հուսկ Վաստակաւոր Քահանայապետ Պենետիկտոս ԺԶ-ին, 2009 թուականին թոշակի ելած էր։ Տոքթ Ռենակօ Պուցցոնեթթի իր մահկանացուն կնքեց 20-21 Յունուար երկարող գիշերուայ ընթացքին։
All the contents on this site are copyrighted ©. |