Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցաւակցագիրը Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին
Հինգշաբթի, 21 օգոստոսին, Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր ուղղած է Ֆրանչիսկոս
Սրբազան Քահանայապետին, Արժանթինի մէջ պատահած արկածի մը հետեւանքով Ֆրանչիսկոս Պապի
հարազատներու մահուան ի լուր. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիրին մէջ
գրած է. «Մեր խորին վշտակցութիւնն ենք յայտնում ու ցաւակցում Ձեզ եւ Ձեր հարազատներին:
Աղօթում ենք, որ Տէրն Իր սիրոյ եւ ողորմութեան մէջ ընդունի նրանց հոգիները… եւ մխիթարութիւն
պարգեւի Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին ու հարազատներին: Թող Բարձրեալն Աստուած օգնական
լինի Ձեզ եւ դժուարին այս պահին զօրացնի` յաղթահարելու մեծ կորստեան ցաւը եւ շարունակելու
Ձեր Աստուածահաճոյ Հովուապետական առաքելութիւնը», - ասուած է Վեհափառ Հայրապետի ցաւակցական
ուղերձում։