Ընկերային ցանցեր:

RSS:

Ռատիօ Վատիկան

Քահանայապետի եւ Եկեղեցւոյ ձայնը աշխարհի հետ երկխօսութեան մէջ

Լեզու:

Եկեղեցի \ Եկեղեցին հայկական

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայից ժամանած աշակերտների

Գարեգին Բ - EPA

28/04/2018 09:06

Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հիւրընկալեց Մարսելի համազգային դպրոցի եւ Փարիզի դպրոցասէր միութեան վարժարանի թուով 45 աշակերտների՝ ուղեկցութեամբ Մայր Աթոռի բարերար Սարգիս Պետոյեանի եւ կրթական հաստատութիւնների տնօրէնների:

 Հանդիպմանը պրն. Սարգիս Պետոյեանը նախ ներկայացրեց սաներին, ապա խօսեց Սփիւռքում հայապահպանութեան արդի հրամայականների մասին` Հայոց Հովուապետի հետ կիսուելով նաեւ աշակերտների անջնջելի տպաւորութիւններով:

Հայրապետական իր օրհնութիւնը բաշխելով ներկայ հայորդիներին` Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ նշեց, որ հաճելի է տեսնել` ինչպէս են  ամէն տարի Ֆրանսիայի ազգային կրթական հաստատութիւնների սաներ ժամանում Հայաստան` մասնաւորաբար մասնակիցը դառնալու ապրիլի 24-ին դէպի Ծիծեռնակաբերդի բարձունք ուղղուող երթին` իրենց խոնարհումն ու յարգանքը բերելու Հայոց ցեղասպանութեան սրբադասուած նահատակների յիշատակին:

Իր խօսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձաւ վերջին օրերին հայրենիքի կեանքում տեղ գտնող իրադարձութիւններին, ինչպէս նաեւ համերաշխութեան եւ խաղաղութեան, հանդուրժողականութեան եւ սիրոյ մթնոլորտի վերականգնմանն ուղղուած Հայոց Եկեղեցու ջանքերին:

Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը նաեւ իր գնահատանքը փոխանցեց աշակերտների ծնողներին այն նախանձախնդրութեան եւ հետեւողականութեան համար, որ ցուցաբերում են իրենց զաւակների հայեցի դաստիարակութեան համար, որպէսզի վերջիններս լինեն նախնեաց արժանաւոր յետնորդները` իրենց գործերով պահպանելով ու ամրապնդելով բարի անունը հայ ժողովրդի:

Վերջում իրենց շնորհալի ասմունքով եւ ՀՀ պետական օրհներգի կատարմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հաճելի անակնկալ մատուցեցին նաեւ աշակերտները:

28/04/2018 09:06