2018-04-26 09:05:00

Գիւմրիի հայ կաթողիկէները յարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանութեան հայ նահատակներին


2018-ի ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած Սուրբ Պատարագ մատուցուեց Գիւմրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ տաճարում: Պատարագից յետոյ երիտասարդաց միութեան անդամները արտասանեցին Դանիէլ Վարուժանի «Ձօն» և Սիամանթոյի «Պարը» բանաստեղծութիւնները, ապա յաջորդեց օրուայ պատգամը և «Վասն նահատակաց» աղօթքը: Միասնական աղօթքից յետոյ հաւատացեալները Հ. Մաշտոց Վրդ. Զահթերեանի առաջնորդութեամբ թափօրով շարժուեցին դէպի Բագրատունեաց պուրակում գտնուող յուշարձանը՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան զոհերին, ծաղիկներ դրեցին և աղօթեցին:








All the contents on this site are copyrighted ©.