2018-03-22 09:29:00

Հայկական մշակոյթի օր՝ Երուսաղէմի եբրայական համալսարանին մէջ


Մարտի 21-ին, Երուսաղէմի Եբրայական Համալսարանում, առաջին անգամ, Հայագիտութեան Բաժնի կողմից կազմակերպուեց «Հայկական Մշակոյթի Օր»: Ծրագիրը նախ սկսուեց համալսարանի ֆորումում, որտեղ ելոյթ ունեցաւ «Դիլիջան» անսամբլը, իսկ Երուսաղէմի Սրբոց Թարգմանչաց Վարժարանի սաները բացատրութիւն տուեցին ներկաներին Հայ մշակոյթի եւ Հայոց պատմութեան մասին: Այս մասին Հայերն այսօր-ը տեղեկանում է Հայ Երուսաղէմն Այսօր  ֆէյսպուքեան էջից:

Գեղարուեստական բաժնից յետոյ դասախօսութիւններով հանդէս եկան Յոավ Լեոֆֆը, Շլոմի Էֆրատին եւ Յարութ Բաղամեանը համապատասխանաբար «Հայերը եւ նրանց դարձը», Յովհաննէս եւ Աիշա. Ոչ ստանդարտ սիրո բանաստեղծութիւն» եւ «Հայ Համայնքը Երուսաղէմում այսօր» թեմաներով:

Ծրագրի աւարտին ցուցադրուեց Ատոմ Էգոյեանի «Արարատ» ֆիլմը:








All the contents on this site are copyrighted ©.