2018-03-19 11:27:00

Շուշիի Հայկական եկեղեցիները կ՛օժտուին հայկական աւանդական գորգերով։


Վատիկանում  Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան Միքայէլ Մինասեանի նախաձեռնութեամբ իրականացուող հայկական եկեղեցիներն աւանդական գորգերով ապահովելու բարեգործական ծրագրի շրջանակում, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Սուրբ Յովհաննէս Մկրտիչ (Կանաչ Ժամ) եկեղեցիների համար նախատեսուած գորգերը պատրաստ կլինեն մինչև Յուլիս: 

«Արմենպրես»-ի հետ զրոյցում «Մեգերյան կարպետ» ընկերութեան արտադրութեան և վաճառումի գծով տնօրէն Լեոնիդ Անդրեասյանը նշեց, որ յուլիսին արդեն գորգերը պէտք է ներկայացուած լինեն դեսպան Մինասեանին:

«Իւրաքանչիւր եկեղեցու համար գործւում է 3 գորգ: Այսինքն` ամեն եկեղեցու համար հիւսւում են անվանական առանձին գորգեր` ներառելով հայկական աւանդական նախշազարդեր: Դրանք վերցւում են նաև եկեղեցիների շէնքերի վրայի փորագրութիւններից, զարդաքանդակներից»,-ասաց Լեոնիդ Անդրեասյանը: Ակտիւ աշխատանք է տարւում ձեռագործ գորգերի «գծագրիչ» Նաիրա Մխիթարյանի, ինչպէս նաև եկեղեցիների հետ:

Նախաձեռնութեան մեկնարկը տրուել է 2017 թուականի հոկտեմբերին, երբ Գանձասար վանական համալիրում կայացաւ «Գանձասար» գորգերի նուիրաբերման արարողութիւնը: Ներկայ էին Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը, Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Միքայէլ Մինասեանը, Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, ՀՀ եւ Արցախի Հանրապետութեան խորհրդարանների պատգամաւորներ, կառավարութեան անդամներ, քաղաքական, հասարակական կազմակերպութիւնների, հոգեւորականութեան ներկայացուցիչներ։

Գաղափարը ծնունդ է առել տարիներ առաջ, երբ Միքայէլ Մինասեանը, ընկերոջ հետ լինելով Գանձասարում, պարզել էր, որ տաճարում գտնուող գորգերն այնքան էլ հայկական չեն։ Ու հենց վանական համալիրում էլ միտք յղացաւ վերականգնել հայկական գորգարուեստի հարուստ աւանդոյթներն ու եկեղեցիներին նուիրաբերել խորհրդանշական գոյն ու նախշով գորգեր։ 








All the contents on this site are copyrighted ©.