Ընկերային ցանցեր:

RSS:

Ռատիօ Վատիկան

Քահանայապետի եւ Եկեղեցւոյ ձայնը աշխարհի հետ երկխօսութեան մէջ

Լեզու:

Եկեղեցի \ Զօրակցութիւն

Գիւմրիի հայ կաթողիկէ երիտասարդների բարեգործական ձեռնարկը։

Հ. Մաշտոց Վրդ. Զահթերեան - RV

02/01/2018 10:12

«Գիւմրի՝ 1 Անձ 1 Ընտանիք բարեգործական կազմակերպութիւնը համագործակցութեամբ Գիւմրիի Սրբոց Նահատակաց աթոռանիստ Եկեղեցւոյ երիտասարդաց անդամների եւ նրանց կազմակերպած բարեգործական ակցիայի, կարողացաւ ուտեստեղէնի պարկեր տրամադրել 19 ընտանիքների» : Լուրը կը հաղորդէ Հայ Կաթողիկէ առաջնորդարանի կայքէջը՝«armenianchurchco. com» որ հրապարակած հաղորդագրութեան մէջ շնորհակալութիւն կը յայտնէ վերոնշեալ ձեռնարկին սատարող բոլոր բարերարներին ու բոլոր անոնց, որոնք իրենց ներդրած լումային քաջալերեցին անոր իրականացումը, նպաստելով «ժպիտ գծել մեր սիրելի հայրենակիցների ու նրանց երեխաների դէմքերին»:


Շնորհակալութիւն՝
1. Զմմառու Եր. Իգնատիոս Մալոյեան Դպրեվանքի եւ Ս. Միքայէլ Ընծայարանի տեսչութեան եւ սաներին, որոնք 100 ամերիկեան դոլար տրամադրեցին:
2. Տիկին՝ (Ա.Ա.), որ 50 ամերիկեան դոլար տրամադրեց:
3. Վարդապետ՝ (Ա.Ա.), որ 50 ամերիկեան դոլար տրամադրեց:
4. Գիւմրիի Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Եկեղեցւոյ երիտասարդականին, որոնք իրականացրեցին այս բարեգործական ծրագիրը:
5. Վերջապէս, խորին շնորհակալութիւն Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Թեմի Առաջնորդ Հայր՝ Ռաֆայել Արք. Մինասեանին, ում հայրական աջակցութեամբ կարողացանք իրականացնել այս համեստ, սակայն իմաստալից բարեգործութիւնը:
Փա՜ռք Աստուծոյ:
Ձերդ՝ մնամ աղօթարար՝ Հ. Մաշտոց Վրդ. Զահթերեան:

02/01/2018 10:12