2017-11-22 11:00:00

Ովքե՞ր են աղքատները. Հ. Եղիա Վրդ. Դերձակեանի քարոզը` աղքատների համաշխարհային օրուայ առթիւ։


Աստուած կիսեց մարդու աղքատութիւնը

عناوين – Անաուին. Աստուածաշնչում յիշուած այս հրէական բառը՝ նշանակում է Աղքատներ: Ո՞վքեր են, արդե՜օք աղքատները: Մեկուսացածներն ու Արհամարհածներն են: Սրանց շարքում՝ կա՜ն հիւանդները, կոյրերը, կաղերն ու հաշմանդամները: Սրանց շարքում՝ կան յատկապէ՜ս բորոտները, որոնք իրաւունք ունեն շփուել բորոտներին հետ մի միայն: «Անաուինները»՝ եթէ այսպէս են, եւ հրէաների համաձայն, որովհետեւ կամ նրանք, կամ նրանց ծնողները՝ Աստծու դէմ մեղանչել են: Նրանց խեղճութիւնը, թուլութիւնը, պակասութիւնն եւ հիւանդութիւնը՝ Աստուծոյ կողմից արժանացած պատիժներ են, եւ միշտ, վասն զի մեղաւորներ են:

Խեղճեր են սրանք, եթէ յաչս մարդկանց՝ արժէք չունեցող անձեր են, նրանք յաչս Աստուծոյ՝ սիրեցեալ ժողովուրդներ են, նրանց մէջ արդէն, նոյնինքն Աստուա՜ծ նրա հաճութիւնը՝ կը գտնի: Երան՜ի հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:

Երկնքում, Աստուծոյ արքայութեան մէջ, չկան ոչ աղքատներ, ոչ էլ աղքատութիւն, չկան ոչ խեղճեր, ոչ էլ խեղճութիւն, կան մի միայն գոհութիւն, գոհաբանութիւն եւ երջանկութիւն: Այլ խօսքով, կայ մի միայն երանելութիւն: Սիրելիներս, ուր Աստուածը կայ, երանելութիւնը՝ կայ:

Այս երանելութիւնը, որ Աստուած պահած է հոգով աղքատներին, ձրիաբար չգտնուեց: Քրիստոսը, որ նա եւ Աստուածը՝ մէկ է, թանկ վճարեց սրան ապահովելու համար. սա արժեց Քրիստոսի կողմից նուիրած զոհութիւնն ու զոհաբերումը:

Սա արժեց Քրիստոսի արեա՜ն հեղումը: Սիրելիներս մարդը՝ եթէ մորթին վրայ չի զգայ այս զրկումները, կարող չէ ըմբռնել, թէ ինչ է աղքատութիւնը: Այն Աստուածը, որ չի կրէ սովածութիւնը, մերկութիւնը, ցաւն, արհամարհանքն ու դաժանութիւնը՝ չի կարող իմանալ թէ ինչ է աղքատութիւնը: Դրա համար Քրիստոսը՝ ինքզինքն ունայնացրեց եւ Աստուածութիւնից իսկ մերկացաւ, Ծառայի կերպարանք առաւ եւ յար ու նման մարդկանց՝ եղաւ, բացի մեղքից: Այլ խօսքով, Քրիստոսը՝ կիսեց աղքատներին խեղճութիւնը, որպէս զի յագեցնէ զանոնք եւ մարմնով եւ հոգով: Նա աղքատութիւնն ու խեղճութիւնը չկիսեց միմիայն, այլ աղքատներին սովածութիւնը, ցաւը, վիշտը, տրտմութիւնը, չարչարանքն ու մահը՝ վերցրեց, նրա ուսերին վրայ շալկեց, եւ սրանց փոխարէն խեղճերին ու աղքատների՜ն տուեց հոգւոյ ու մարմնոյ անդորրութիւն, հանգստութիւն, արդարացում եւ կեանքը՝ յաւիտենական:

Սիրելիներս, Քրիստոսը կարիք չ՛ունէ մեզի: Հակառակ ասոր, Նա եւ մի պատճառի ու դրդապատճառի համար մի միայն, արեց ինչ որ արեց. Նա սիրեց զմեզ եւ ի սպառ սիրեց, այսպէս արեց: Մի տեղ, Մատթէոսի աւետարանում, Քրիստոսի բերանով հետեւեալը՝ կարդում ենք. եկէք, օրհնուածներ՝ եւ ինձ հետ ժառանգեցէք աշխարհը, զի սոված էի, եւ ուտելու բան տուեցիք ինձ, ծարաւ էի եւ խմելու բան տուեցիք ինձ… Այլ խօսքով, խեղճ ու աղքատ էի, եւ դուք խնամք ու հոգատարութիւն տուեցիք ինձ: Նրանք հարցնում են. -Տէր, եր՞բ այդպէ՜ս էիր եւ մե՜նք այդ ամէնը՝ արեցինք քեզ: Եւ նա պատասխանեց. ամէն անգամ, որ սա արեցիք այս փոքրիկներին՝ ինձ արեցիք:

Սիրելիներս, փոքրիկները՝ Քրիստոսի աշակերտներն են, որոնք ամէն ոք ու ամէն բան թողուցին, աղքատ ապրեցին ու Քրիստոսին հետեւեցին. եւ նրանք այսպէս երանի դարձան:

Եւ երանի՝ մեզ, մենք աղքատներին, որովհետեւ մենք էլ աշակերտներ ենք Քրիստոսին, որոնք հակառակ մեր խեղճութեան, աղքատները կը յագեցնենք եւ այսպէս, Արքայութիւնը՝ կը ժառանգենք: Ամէն:








All the contents on this site are copyrighted ©.