2017 թ. Նոյեմբերի 19-ին Գիւմրիի Սրբոց Նահատակաց եկեղեցում մատուցուեց սուրբ և անմահ պատարագ ձեռամբ Հայր Մաշտոց վրդ. Զահթերեանի` աղքատների օրուան նուիրուած, որը հռչակել էր Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը:
Հայր Մաշտոց վրդ. Զահթերեանը քարոզի մէջ խորապէս անդրադարձաւ աղքատների մասին հոգ տանելու կարևոր գործընթացին` շեշտը դնելով Սրբազան Քահանայապետի հետևեալ խօսքին. «Սիրենք ո'չ միայն խօսքով, այլ գործով»: Եւ այս խօսքին հետևելով, Գյումրու երիտասարդները այցելեցին աղքատ ընտանիքներ` նրանց նուիրելով փոքրիկ սնունդի պարկեր, որոնք որոշ չափով կմեղմեն նրանց հոգսերը:
Երիտասարդները գոհունակ սրտով վերադարձան իրենց տները` ներդրում ունենալով այս օրուայ խորհուրդի մէջ:
Շնորհակալութիւն մեր երիտասարդներուն, որոնք կամաւոր ընդունեցին ուտեստեղէնի պարկերը հասցնել աղքատ ընտանիքներուն: Այս պարկերը տրամադրուած էին Առաջնորդարանի կողմէ, ուստի առաւել շնորհակալ ենք մեր առաջնորդ հօր... Աստուած վարձահատոյց ըլլայ ձեր բոլորին:
All the contents on this site are copyrighted ©. |