2017-09-22 09:13:00

ՀՀ նախագահը «Երախտագիտութեան» մետալով պարգևատրել է Հայր Անդրանիկ Ծ. Վրդ. Այվազեանին


Հայրենիք-սփիւռք կապերի խորացմանը, գիտութեան և մշակոյթի զարգացմանը նպաստելու համար Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 26-րդ տարեդարձի կապակցութեամբ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրերով, գիտութեան, կրթութեան, հոգևոր ոլորտի, առողջապահութեան, տնտեսութեան, արուեստի, մշակոյթի և մարզանքի ոլորտներում ունեցած վաստակի, արդիւնաւէտ աշխատանքի, հայրենիք-սփիւռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի աւանդի համար մի խումբ գործիչներ, զինուած ուժերի և իրաւապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրուել են Հայաստանի Հանրապետութեան բարձրագոյն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհուել են նաև պատուաւոր կոչումներ:

ՀՀ նախագահը «Երախտագիտութեան» մետալով է պարգևատրել Սիրիայի Բարձր Ժէզիրէի Հայ Կաթողիկէ թեմի առաջնորդ Գերյ. Հ. Անդրանիկ Ծ. Վրդ. Այվազեանին: Հ. Անդրանիկը նաեւ դասաւանդում է Երևանի Պետական Համալսարանի Աստուածաբանութեան ֆակուլտետում:








All the contents on this site are copyrighted ©.