Ընկերային ցանցեր:

RSS:

Ռատիօ Վատիկան

Քահանայապետի եւ Եկեղեցւոյ ձայնը աշխարհի հետ երկխօսութեան մէջ

Լեզու:

Եկեղեցի \ Եկեղեցական

Լեհաստանում սովորող հայ նորընծաներու ուխտագնացութիւնը՝ Եւրոպայի հայ համայնքներուն։

2017թ. օգոստոսի 16-23-ը Լեհաստանում սովորող երեք հայ ճեմարանականները՝ Հ. Նարեկ Վրդ. Մնոյանի և Տ. Մաշտոց Քհն. Ղազարյանի առաջնորդութեամբ մեկնեցին ուխտագնացութեան նախ՝ դէպի Վիեննայի Մխիթարեան միաբանութեան կենտրոն: Ճեմարանականները երեք օրերի ընթացքում ծանօթացան վանականների կենցաղին, թանգարանին, այցելեցին Վիեննայի սրբավայրերը: Վիեննայից յետոյ ուխտագնացները եղան Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարեան դարաւոր մայրավանքում, որտեղ ծանօթացան վանքի հնագոյն մատեաններին, երեք օր աղօթեցին վանական հայրերի հետ միասին: Վենետիկից յետոյ ուխտագնացութեան երրորդ կանգառը Պադուայի Սբ. Անտոնի եկեղեցին էր, ապա՝ Հռոմ, որտեղ այցելել են Լևոնեան վարժարան, աղօթել Սուրբ Պետրոսի Մայր Տաճարում և այլ եկեղեցիներում, ապա ծանօթացել Ռատիօ Վատիկանի գրասենեակի աշխատանքին:

Հռոմից յետոյ ուխտագնացները մեկնել են Բուդապեշտ, որտեղ մասնակցել են Սուրբ Պատարագի՝ հայ կաթողիկէ եկեղեցում, մատուցուած ձեռամբ Տ. Մաշտոց Քհն. Ղազարյանի: Հանդիպել և զրուցել են տեղի հայ կաթողիկէ համայնքի հետ:

Ճեմարանականները Բուդապեշտից վերադարձել են Լեհաստանի Կլեբարկ քաղաքը, որտեղ ապրել և սովորել են այս մէկ տարուայ ընթացքում: 2017թ. սեպտեմբերից ուսումը կշարունակեն Վարշավայից քիչ հեռու գտնուող Պրոպոդևտիչնե ճեմարանում:

05/09/2017 08:31