2017-08-12 09:19:00

Փանիկի եկեղեցու երգչախումբի բարեգործական համերգը


Գերհ. Հ. Գառնիկ Ծ.Վ. Յովսէփեանի նախաձեռնութեամբ սկսուել է Փանիկի Սուրբ Աստուածամայր Եկեղեցու վերանորոգումը: Եկեղեցին կառուցուած է 1846թ.՝ ծնունդով փանիկցի Տեր Պետրոս քահանայ Նահապետեանի նախաձեռնութեամբ և գիւղի բնակչութեան մասնակցութեամբ: Եկեղեցին վերանորոգուել է երկու անգամ.նախ՝ 1968-71թթ. նոյն Նահապետեանների տոհմից՝ ուսուցիչ Պետրոս Նահապետյանի կազմակերպած հանգանակութիւններով՝ գիւղացիների միջոցներով, իսկ շինարարութիւնը կազմակերպել է բնակիչներից Սահակ Սալնազարյանը: Երկրորդ անգամ եկեղեցին նորոգուեց 1991թ.՝ Հ. Կոմիտաս Ծ.Վրդ. Մանուկեանի ջանքերով, ով վերականգնեց Եկեղեցու նախկին տեսքը, այլ շինութիւններից մաքրեց եկեղեցու տարածքը: Անցեալ 26 տարիների ընթացքում եղել են կոսմետիկ նորոգումներ, ներքին յարդարումներ, բայց եկեղեցին արդեն ամբողջական նորոգման կարիք ունէր, ինչը և որոշեց սկսել Հ. Գառնիկ Ծ.Վրդ. Հովսէփեանը: Իր նպատակն իրականացնելու համար նա վերջերս հանդէս եկաւ հանգանակութեան մասին յայտարարութեամբ:

Շարունակելով գիւղի հոգևոր միասնականութեան և եկեղեցասիրութեան աւանդոյթը՝ Եկեղեցին նորոգելու գործում վարդապետին մենակ չթողեցին գիւղի բնակիչները և, մանաւանդ, երիտասարդական միութիւնը և եկեղեցու երգչախումբը: Դեռ միայն  երիտասարդ աղջիկներից բաղկացած երգչախումբը որոշել է հանդէս գալ բարեգործական համերգներով, որոնց հասոյթը տրամադրելու են Սուրբ Աստուածածին եկեղեցու շինարարութեանը: Առաջին համերգը տեղի ունեցաւ 2017թ. օգոստոսի 10-ին Սուրբ Աստուածածին եկեղեցուն կից երիտասարդական լսարանի շէնքի դահլիճում:








All the contents on this site are copyrighted ©.