2017-08-05 09:21:00

Ֆրանսիացի զբօսաշրջիկների խումբը հանդիպել է Արհ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանին։


2017թ. օգոստոսի 3-ին Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի հետ հանդիպեց ֆրանսիացի 85 երիտասարդներից բաղկացած զբօսաշրջիկների մի խումբ, որին ուղեկցում էին 6 քահանաներ: Երիտասարդները ոտքով շրջագայել են Հայաստանում, եղել նաև Գիւմրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Մայր Եկեղեցում և Փանիկի Սուրբ Աստուածածին Եկեղեցում, նաև ցանկութիւն յայտնել հանդիպելու Երևանի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետութեան Երիտասարդաց միութեան հետ՝ նախևառաջ ստանալով Առաջնորդ Հօր օրհնութիւնը:

Հանդիպման ժամանակ Ռաֆայէլ Սրբազանն իր հայրական օրհնութիւնն է տուել երիտասարդներին, պատմել Հայ Կաթողիկէ Եկեղեցու մասին, խօսել երիտասարդութեան մերօրեայ մարտահրաւէրների մասին, յորդորել մշտապէս հաւատարիմ մնալ Կաթողիկէ Սուրբ Եկեղեցուն և լինել Տէր Յիսուս Քրիստոսի առաքելութեան ջերմեռանդ շարունակողները՝ օգնելով իրենց հոգևոր հովիւներին:

Ֆրանսիացի երիտասարդները զրուցել են իրենց հայ տարեկիցների հետ, միասին ընթրել և մշակութային երեկոյ կազմակերպել, երգել ու պարել՝ ներդաշնակելով հայ և ֆրանսիական մշակոյթներն ու սովորութիւնները:

 








All the contents on this site are copyrighted ©.