Ընկերային ցանցեր:

RSS:

Ռատիօ Վատիկան

Քահանայապետի եւ Եկեղեցւոյ ձայնը աշխարհի հետ երկխօսութեան մէջ

Լեզու:

Աշխարհ \ Ազգային

«Սփիւռք» ամարային դպրոցի մասնակիցներն այցելեցին Ազգային ժողով:

Ազգային ժողովի պալատ - RV

18/07/2017 10:03

Յուլիսի 17-ին «Սփիւռք» ամարային դպրոցի մասնակիցները ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխաւորութեամբ այցելեցին ՀՀ Ազգային Ժողով, որտեղ նրանց ընդունեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց Սփիւռքի հայ համայնքներում ուսուցիչների՝ հայապահպանութեանն ուղղուած ազգանուէր գործունէութիւնը: Նա նշեց, որ պատիւ է նախարար Հրանուշ Հակոբյանի հետ աշխատելը, քանի որ նախարարը մշտապէս վարակում է լուսաւոր գաղափարներով:

Անդրադառնալով այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպման ժամանակ ռուսերէնին՝ Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ տալու առաջարկին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետութիւնում պետական միակ լեզուն հայերէնն է, ինչը սահմանադրական նորմ է:

Էդուարդ Շարմազանովը համոզմունք յայտնեց, որ հայութեան խնդիրը Սփիւռքում հայապահպանութիւնն է, իսկ Հայաստանում՝ Արցախի հարցի հայանպաստ լուծումը: ՀՀ ԱԺ փոխնախագահը յորդորեց սփիւռքահայ մանկավարժներին իրենց ամենօրեայ գործունէութեամբ աշխարհին ճանաչելի դարձնել Արցախը:

Խօսելով ԼՂ հիմնախնդրի կարգաւորման մասին՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց. «Հայաստանը խնդրի խաղաղ կարգաւորման կողմնակից է, բայց ոչ երբեք միակողմանի զիջումների ճանապարհով: Արցախի յաղթանակը հայ ժողովրդի հաւաքական յաղթանակն է»:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հորդորեց միասնական լինել՝ փաստելով, որ հայ ժողովրդի յաջողութեան գրաւականը միասնութիւնն է:

Էդուարդ Շարմազանովը համառօտ ներկայացրեց նաև ՀՀ Ազգային ժողովի գործառոյթները, խորհրդարանում քաղաքական ուժերի դասաւորուածութիւնը, սահմանադրական բարեփոխումներից յետոյ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու առանձնայատկութիւնը:

Շնորհակալութիւն յայտնելով ջերմ հիւրընկալութեանն համար՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, նման հանդիպումները առաւել բովանդակալից են դարձնում ծրագիրը: Նա ասաց, որ «Սփիւռք» ամարային դպրոցը 5 տարեկան է և ներկայացրեց ծրագրի նպատակը և դասընթացների ուղղութիւնները:«Այն, որ ծրագիրը յաջողուած է, վկայում է նաև տարեցտարի մասնակիցների թուի աճը:

Սիրելի՛ մասնակիցներ, ձեզ համար փայլուն օրինակ է տաղանդաւոր երիտասարդ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով իր մասնագիտական և քաղաքական ունակութիւններով կարողացել է յաջողութիւնների հասնել Հայրենիքում: Մեր երկիրը միայն չափերով է փոքր, իսկ աշխարհում մենք 10 միլիոն ենք: Ձեր օգնութեամբ և անմիջական մասնակցութեամբ մենք շատ աւելի շուտ կհասնենք մեր երազած հզօր Հայաստանին», – ասաց ՀՀ սփիւռքի նախարարը:

Նախարարն ընդգծեց, որ 2018թ. Հայաստանում և Սփիւռքի համայնքներում նշելու ենք Հայաստանի առաջին հանրապետութեան 100-ամյակը և Երևանի 2800-ամյակը: «Վստահ եմ, որ ձեզանից իւրաքանչիւրն իր բնակութեան երկրում ամէն բան կանի այդ գեղեցիկ տօները կազմակերպելու, նշելու ուղղութեամբ և աշխարհի բոլոր հայերի հայեացքները նորից ուղղուած կլինեն դէպի Հայրենիք», – յաւելեց նախարարը:

Հարցուպատասխանի ձևաչափում մանկավարժները բարձրացրին բազմաթիւ հարցեր, որոնք առնչւում էին ԼՂ հիմնախնդրի կարգաւորմանը, արտագաղթը կանխելուն, աշխատատեղերի ստեղծմանն ու հայրենադարձութեան խթանմանն ուղղուած ռազմավարական ծրագրերին, քաղաքական գործընթացներին Սփիւռքի մասնակցութեանը և այլն: Էդուարդ Շարմազանովը բոլոր հարցերի վերաբերեալ տուեց սպառիչ պատասխաններ:

18/07/2017 10:03