Ընկերային ցանցեր:

RSS:

Ռատիօ Վատիկան

Քահանայապետի եւ Եկեղեցւոյ ձայնը աշխարհի հետ երկխօսութեան մէջ

Լեզու:

Եկեղեցի \ Եկեղեցին հայկական

Ծնող-երեխայ յարաբերութիւնների վերաբերեալ դասընթաց՝ Ղազանչի համայնքում

Ծնող-երեխայ յարաբերութիւնների վերաբերեալ դասընթաց - RV

15/07/2017 10:25

World Vision Armenia բարեգործական կազմակերպութեան հետ միասին այս տարի Շիրակի մարզի Ղազանչի հայ կաթողիկէ համայնքում սկսեցինք ընտանիքների հետ սոցիալական, հոգևոր աշխատանքի մի ծրագիր՝ ծնող-երեխայ, ներընտանեկան յարաբերութիւնների բարելաւման, ծնողավարութեան հմտութիւնների զարգացման նպատակով: Նախաձեռնութիւնը World Vision կազմակերպութեան Ամասիայի կենտրոնի աշխատակցուհի Մերի Մելիքյանինն էր, ում սիրով ընդառաջեցինք՝ հաշուի առնելով այդ կազմակերպութեան ընտանիքների հետ աշխատանքի հսկայական փորձը և օգտակարութիւնը: Ղազանչի համայնքում սկսեցինք միասնաբար կազմակերպել դպրոցահասակ երեխաների մայրերի հետ կանոնաւոր դասընթացներ՝ World Vision Armenia կազմակերպութեան սոցիալական աշխատողների և իմ (Տ. Յովսէփ քհն. Գալստեան) մասնակցութեամբ, զուգահեռ կատարելով նաև անհատական աշխատանք՝ որոշ ընտանիքների հետ, որոնք առաւել կարիք ունեն մշտական աշխատանքի: Դասընթացները զարգանում են ծնողավարման հմտութիւնների, ծնող-երեխայ յարաբերութիւնների կոնկրետ իրականութեան վերլուծութեան, արժևորման, խնդիրների յաղթահարման համար լուծումների առաջարկման ուղղութիւններով: Մասնակից ծնողները մասնակցում են հետաքրքրութեամբ և ակտիվությամբ՝ կիսուելով իրենց անցեալով ու ներկայով, ապագայի մասին պատկերացումներով:

Հոգևորական-սոցիալական աշխատող-ծնող համատեղ աշխատանքը հնարաւորութիւնն է տալիս սոցիալական, հոգեբանական վերլուծութիւնը, խորհրդատուութիւնը իմաստաւորել քրիստոնէական արժէքների համատեքստում՝ Աւետարանի լոյսի ներքոյ, ինչը միաժամանակ օժանդակ միջոց ու արդիւնաւէտ ճանապարհ է մարդկանց հետ խօսել հոգևորի մասին՝ այլ ընտրանքային հանգամանքներում, օգնել նրանց իրենց կեանքում աւելի լայն տեղ բացելու Աստծոյ հետ իրենց ընտանեկան յարաբերութիւնները իմաստաւորելու, բարելաւելու համար, առաւել լաւատես և լիայոյս լինելու՝ աւելի շատ վստահելով Աստծուն և աւելի յաճախ անդրադառնալով սեփական սխալներին ու բացթողումներին՝ թէ հոգևոր և թէ սոցիալական հարթութեան մէջ:

Յուլիսի 14-ին Ղազանչիում դասընթացների մասնակից ծնողները World Vision Armenia կազմակերպութեան օժանդակութեամբ հերթական դասընթացն անցկակցրեցին Գյումրիում՝ նախ ներկայ լինելով Սուրբ Պատարագի՝ Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ մայր տաճարում: Շատերը կաթողիկէ մայր տաճարում առաջին անգամ էին: Դասընթացն էլ տեղի ունեցաւ նոր միջավայրում՝ Սպիտակ վարդեր ռեստորանի սրահներից մէկում, որտեղ նաև միասնական ճաշկերույթ եղավ:

Այս ծրագիրը մտադիր ենք, Աստծո օգնությամբ, շարունակել առնուազն մէկ տարի և սկսել նաև հարակից այլ համայնքներում:

Տ. Հովսէփ քհն. Գալստեան

 

15/07/2017 10:25