Ընկերային ցանցեր:

RSS:

Ռատիօ Վատիկան

Քահանայապետի եւ Եկեղեցւոյ ձայնը աշխարհի հետ երկխօսութեան մէջ

Լեզու:

Եկեղեցի \ Եկեղեցին հայկական

Խորանի սպասաւորների պատրաստութեան եռօրեայ դասընթաց՝ Աղաճանեան կենտրոնում

Խորանի սպասաւորների պատրաստութեան եռօրեայ դասընթաց - RV

15/07/2017 10:39

Հայ Կաթողիկէ Եկեղեցու Աղաճանեան կենտրոնում 2017թ. յուլիսի 9-12-ը կազմակերպուեցին Սուրբ Խորանի սպասաւորների պատրաստութեան և հանգստեան օրեր: Մասնակցեցին 44 սպասաւորներ՝ Գյումրիի, Փանիկի, Արևիկի, Ազատանի, Լանջիկի, Մեծ Սեպասարի, Բավրայի, Սիզավետի, Արփենիի, Հովտունի ժողովրդապետութիւններից: Նախաձեռնութիւնը Գերհ. Հ. Գառնիկ ծ.վրդ. Հովսեփյանինն էր, ով աշխատանքները կազմակերպեց Աղաճանեան կենտրոնի պատասխանատու Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչեանի, Տ. Նարեկ քհն. Թադևոսյանի, Տ. Սահակ քհն. Աղեկյանի և Տ. Հովսեփ քհն. Գալստյանի օգնութեամբ: Ամբողջ ընթացքում հոգևորականները եղել են սպասաւորների հետ միասին՝ կարևորելով ընդհանուր նպատակի համար միասնական աշխատանքը: Հ. Գառնիկ ծ. վրդ. Հովսեփյանը բացատրեց.

Առաջին գերագոյն նպատակն է՝ ճանաչել Քրիստոսի անձը, ճանաչելով Քրիստոսի անձը՝ կարողանան կիսել Քրիստոսի Անձը իրենց համայնքի հետ, երկրորդ շատ կարևոր կէտն այն է, որ ուզում ենք՝ մեր բոլոր գիւղերի երեխաները շփուեն միմեանց հետ և ճանաչեն իրար և միասին կազմեն մէկ Հայ Կաթողիկէ Եկեղեցու զաւակներ:

Սպասաւորներին օրը սկսում էին Սուրբ Պատարագով, ապա ակտիվ մասնակցում քրիստոնէականի, Եկեղեցու յօդ խորհուրդների, Սուրբ Պատարագի աղօթքների կանոնի սերտողութեան, մեկնաբանութեան, երգեցողութեան, գործնական հմտութիւնների զարգացման դասընթացներին:

15/07/2017 10:39