Ընկերային ցանցեր:

RSS:

Ռատիօ Վատիկան

Քահանայապետի եւ Եկեղեցւոյ ձայնը աշխարհի հետ երկխօսութեան մէջ

Լեզու:

Եկեղեցի \ Եկեղեցին հայկական

Սբ. Գրիգոր Լուսաւորչի տարեկան ուխտի օրը Մոսկուայի հայ կաթողիկէ համայնքում

Մոսկուայի մէջ հայ կաթողիկէ եկեղեցի - RV

07/07/2017 09:00

2017թ. յուլիսի 2-ին Մոսկուայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Ժողովրդապետութեան տարեկան Ուխտի օրն էր՝ Լուսաւորչի Գիւտ Նշխարաց տօնի առթիւ, որը տեղափոխուեց կիրակիին:

Սբ. Պատարագը մատուցեց Մոսկուայի և հարակից շրջանների հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Պետրոս վրդ. Եսայեանը՝ աղօթակցութեամբ հիւր վարդապետների և   Մոսկուայի լատին մայր եկեղեցու ժողովրդապետի:

Սբ. Պատարագի աւարտին կատարուեց աղօթք՝ խնդրելով Սբ. Գրիգոր Լուսաւորչի բարեխօսութիւնը, ապա հաւատացեալները հնարաւորութիւն ունեցան համբուրելու Լուսաւորչի մասունքը:

Եկեղեցական արարողութիւններից յետոյ հաւատացեալները հաւաքուեցին Լատինաց Առաջնորդարանի սրահում, որտեղ երեխաներն ուրախացրեց ին ներկաներին՝ Գրիգոր Լուսաւորչի կեանքի բեմադրութեամբ և հայկական երգերով ու պարերով, որոք սովորել էին տասնօրեայ ամարային ճամբարի ընթացքում: Ուրախ, տօնական տրամադրութիւնը ջերմութեամբ լցրեց բոլորի սրտերը:

Յիշեցնենք, որ Սբ. Գրիգոր Լուսաւորչի մասունքը Մոսկուայի հայ կաթողիկէ ժողովրդապետութիւն տեղափոխուեց անցեալ տարի, երբ Սբ. Գրիգորի իտալական Նեապոլ քաղաքում պահուող մասունքների մասը փոխանցուեց Մոսկուայի հայ կաթողիկէ համայնքին՝ Հոգշ. Հ. Պետրոս վրդ. Եսայեանի: Մասունքները ժողովրդապետին փոխանցել են Նեապոլի արքեպիսկոպոս  Կրեշենցիո Սեպեն և Նեապոլի Ս. Գրիգոր Լուսաւորչի վանքի մայրապետ  Ջիզզելլա Նակկան՝ Հ. Պետրոս վրդ. Եսայեանի՝ Նեապոլի կարդինալին ուղղուած խնդրանք նամակի հիման վրայ և կարդինալի հաւանութեամբ:

07/07/2017 09:00