2017-07-01 14:00:00

Լրագրող Սարգիս Նաճարեանը և Տիկին Զուարթ Նաճարեանը պարգևատրուեցին բարձրագոյն պարգևներով


2017թ. յունիսի 30-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում հիւրընկալուեցին Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանը, Գերհ. Հ. Գառնիկ ծ. վրդ. Հովսէփեանը, լիբանանահայ լրագրող Սարգիս և նրա կինը՝ Հայկական Կարիտասի խորհրդի նախագահ Զվարթ Նաճարեանները, Լիբանանի Կարիտասի նախագահ Հ. Փոր Քարամը, Հայկական Կարիտասի աշխատակիցներ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան (ՍԴՀԿ) կենտրոնական վարչութեան անդամ Եղիկ Ճերեճեանը, նկարիչ Ռուդիկ Պետրոսեանը:

Ջերմօրէն ողջունելով հիւրերին՝ ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը բարձր գնահատեց  Զուարթ Նաջարեանի՝ «Հայկական Կարիտաս» բարեգործական կազմակերպութեան կենտրոնական վարչութիւնում, Հայ Կաթողիկե եկեղեցու կրթական խորհրդում և «Ջինիշյան» յիշատակի հիմնադրամում ծաւալած մեծածաւալ գործունութիւնը:

Սփյուռքի նախարարը առանձնակի կարևորեց «Հայկական Կարիտաս»-ի գործունէութիւնը՝ նշելով, որը իր ստեղծման օրվանից կառույցը անմիջական աջակցություն է տրամադրել հազարավոր մարդկանց Հայաստանի համայնքներում:

Բարձր գնահատելով Հայաստան-Սփիւռք գործակցութեանը մատուցած ծառայութիւնները, մատաղ սերնդի, երիտասարդութեան ուսուցման և հայեցի դաստիարակութեան գործում ձեռք բերած հաջողութիւնները և ազգային հասարակական գործունէութիւնը՝ նախարար Հրանուշ Յակոբեանը Զուարթ Նաջարեանին պարգևատրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան Ոսկէ մեդալով:

Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահ Աստղիկ Գևորգեանն անդրադարձաւ Հայ Կաթողիկե Պատրիարքութեան Սուրբ Գրիգոր Նարեկացի կենտրոնի և լրատուական գրասենեակի վարիչ-քարտուղար, «Մասիս» ամսաթերթի խմբագիր Սարգիս Նաջարեանի գործունեութեանը՝ նշելով, որ Սարգիսը երկար տասնամեակներ խմբագրել է ՍԴՀԿ գլխաւոր պաշտօնաթերթ «Արարատ» օրաթերթը (Լիբանանեան պատերազմի ժամանակ միայնակ է խմբագրել թերթը), սփիւռքահայ այլ պարբերականներում հանդէս է եկել հայութեանը յուզող խնդիրների մասին բազմաթիւ հրապարակումներով:

Աստղիկ Գևորգլանը Սարգիս Նաճարեանին պարգևատրեց Հայաստանի ժուռնալիստների միութեան «Հաւատարիմ մասնագիտութեանը» մեդալով:

 








All the contents on this site are copyrighted ©.