2017-06-27 08:14:00

Յունիսը՝ Յիսուսի Սուրբ Սրտի պաշտամունքի ամիս. Սուրբ Սրտի տասներկու խոստումները


Գոյութիւն ունի Յիսուսի Սուրբ Սրտի այսպէս կոչուած տասներկու խոստումների մի ցանկ, որի կազմողի անունը յայտնի չէ, բայց, ըստ աւանդութեան, այդ ցանկը հիմնուած է Փրկչի կողմից Սուրբ Մարգարիտա Մարիա Ալակոկին տրուած յայտնութիւնների վրայ: Այդ խոստումների տեքստը վստահելի է, քանի որ դրանցում արտայայտած են սրբուհու գրառումները:

Ահա և ցանկը, որին մենք աւելացրել ենք յղումներ սուրբ Մարգարիտա Մարիայի տեքստերից.

Իմ Սուրբ Սիրտը պաշտողներին Ես՝ համաձայն նրանց կեանքի հանգամանքներին, տալիս եմ անհրաժեշտ շնորհներն ու օգնութիւնը (Նամակ №141):

Նրանց ընտանիքներում Ես կհաստատեմ ու կպահպանեմ խաղաղութիւն (Նամակ №35):

Ես կմխիթարեմ նրանց ցանկացած վշտի մէջ (Նամակ №141):

Ես նրանց համար կլինեմ ապահով ապաստան, յատկապէս մահուան ժամանակ (Նամակ №141):

Ես առատ օրհնութիւններ կբաշխեմ նրանց բոլոր աշխատանքներին և նախաձեռնութիւններին (Նամակ №141):

Մեղաւորները Իմ Սրտի մէջ կգտնեն անսահման ողորմածութիւն (Նամակ №132):

Շնորհիւ բարեպաշտութեան այս ձևի՝ գաղջ (անտարբեր) հոգիները կդառնան նախանձախնդիր (Նամակ №132):

Նախանձախնդիր հոգիները արագ կհասնեն կատարելիութեան բարձունքների (Նամակ №132):

Իմ օրհնութիւնը կլինի այնտեղ, որտեղ կպաշտեն Սուրբ Սրտի կերպարը (Նամակ №135):

Բոլոր նրանց, ովքեր աշխատում են հոգիների փրկութեան համար, Ես տալիս եմ ամենակարծր հոգիները դարձի բերելու շնորհ (Նամակ №141):

Նրանց անունները, ովքեր տարածում են բարեպաշտութեան այս ձևը, ընդմիշտ կդրոշմուեն Իմ Սրտում (Նամակ №141):

Բոլոր նրանց, ովքեր ինն ամիս շարունակ առաջին ուրբաթ օրերին կհաղորդուեն Իմ Մարմնին և Արեանը, Ես տալիս եմ հաւատը մինչև վերջ պահպանելու և յաւիտենական փրկութիւն ձեռք բերելու շնորհ (Նամակ №86):

 

Յաղթանակի խոստումը

Սուրբ Սրտի յայտնութիւնը աւարտւում է Նրա թշնամիների նկատմամբ վերջնական յաղթանակի ոգեշնչող խոստումով: 

Մարգարիտա Մարիան բողոքում էր, որ բարեպաշտութեան այս ձևի տարածման ճանապարհին նա չի հասկացուել, ծաղրուել է, հանդիպել է խոչընդոտների, ոմանք էլ նրան համարել են խաբեբայ կամ մոլագար: Այդ ժամանակ էլ Յիսուսը սփոփել է նրան՝ մարգարէական խօսքերով.«Մի՛ վախեցիր, Ես կթագաւորեմ՝ չնայած Իմ  թշնամիների ջանքերին»: Սուրբը իր ինքնակենսագրականի մէջ պարզաբանում է. «Դա ինձ շատ մխիթարեց, քանի որ, ես Նրան թագաւոր տեսնելուց  բացի ոչինչ չեմ ուզում: Դրա համար էլ ես կպաշտպանեմ Նրա գործերը, ես հաւատում են միայն Իրեն»: Միւս նամակներում տեսիլքի ականատեսը (մատնանշում) ընդգծում է ստացուած խոստումը. «Նա կթագաւորի՝ չնայած Իր թշնամիներին: Նա կլինի մարդկային սրտերի  Աստուած և Տէր»: «Աստուածային Սիրտը կթագաւորի, չնայած բոլոր նրանց, ովքեր հակառակուում են Իրեն: Սատանան և իր բոլոր հետևորդները կանարգուեն, կանիծուեն»:

Իր Սուրբ Սիրտն ներկայացնելով Սբ. Մարգարիտա Մարիա Ալակոկին (1647-1690) Յիսուսն ասաց. «Ահա՝  Սիրտը, որը այդքան սիրեց մարդկանց և չխնայեց իրեն մինչև վերջ…..Իսկ փոխարէնը մեծամասնութիւնից այն ստանում է միայն ապերախտութիւն…անարգանք և սրբապղծութիւն, անտարբերութիւն և արհամարհանք…»: Իր չորս տեսիլքներում սբ. Մարգարիտա Մարիա Ալակոկին Յիսուսը թողեց Իր խոստումները բոլոր նրանց, ովքեր կպատուեն Իր Սուրբ Սիրտը:

 Պատրաստեց՝ Նաիրա Բաղդասարյանը։

Քաղուած  armenianchurchco.com կայքէջէն։ 








All the contents on this site are copyrighted ©.