2017-06-14 09:49:00

Ամէնամեայ ուխտագնացութիւն՝ դէպի Մարմաշենի վանք


2017թ. յունիսի 12-ին Փանիկ համայնքի Սբ. Աստուածածին եկեղեցու երգչախումբը՝ ժողովրդապետ Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանի առաջնորդութեամբ և հովանաւորութեամբ ուխտագնացութիւն կատարեց դէպի Թոփարլու և Մարմաշենի վանք, որոնք գտնւում են Գիւմրիից քիչ հեռու: Ուխտավայրերում երիտասարդները միասին աղօթել են աշխարհում խաղաղութեան հաստատման, հայ ժողովրդի միասնականութեան համար, Մարմաշենի վանքում երգել են «Տէր Ողորմեա» շարականը:

Նման ուխտագնացութիւններ կազմակերպւում են ամեն տարի՝ քաջալերելու երգչախմբին՝ ի նպաստ Եկեղեցու և Փանիկ համայնքի հոգևոր զարգացման:








All the contents on this site are copyrighted ©.