Ընկերային ցանցեր:

RSS:

Ծրագիր:

Ռատիօ Վատիկան

Քահանայապետի եւ Եկեղեցւոյ ձայնը աշխարհի հետ երկխօսութեան մէջ

Լեզու:

Աշխարհ \ Ընկերութիւն եւ Մշակոյթ

«Հայկական Մշակոյթի Շաբաթ» Թոքիոյի մէջ

Հայկական Խաչ - ANSA

19/05/2017 08:31

Մայիսի 9ից 14ը, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացաւ արդէն աւանդական դարձած ամէնամեայ «Հայկական մշակոյթի շաբաթ» միջոցառումը, որն այս տարի նուիրուած էր Հայաստանի Հանրապետութեան եւ Ճապոնիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25ամեակին: Մշակութային շաբաթը կազմակերպուել էր Ճապոնիայում ՀՀ դեսպանութեան կողմից՝ ՀՀ մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ:

Մշակութային շաբաթուայ ընթացքում տեղի ունեցան հայ եւ ճապոնացի անուանի նկարիչների ցուցահանդէսներ, հայկական երաժշտութեան երեկոյ, հայկական ու ճապոնական աւանդական երաժշտական գործիքների կատարումներով համեմուած համերգներ, դասախօսութիւններ, մշակութային այլ միջոցառումներ:

Ներկայացուեց «Թէքէեան Կենտրոն» հիմնադրամի «Արարատը հայի աչքերով» խորագրով լուսանկարչական ցուցահանդէսը, որն արդէն մեծ յաջողութեամբ ցուցադրուել էր Հայաստանում եւ Արցախում: Ցուցադրուեցին նաեւ յայտնի արուեստի գործիչներ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարեանի (Վալմար), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմէ Սիմոնեանի, Սրբուհի Աբաջեանի, Դէյնա Վոլրաֆի, Ժանսեմի, Ճապոնիայի նկարիչների ընկերութեան անդամների աշխատանքները:

Մայիսի 10ին տեղի ունեցաւ «Հայաստանի իւրօրինակ արտադրանքը» խորագրով դասախօսութիւնը, ինչպէս նաեւ «Հայկական երաժշտութեան երեկոյ» երաժշտական միջոցառումը, որին մասնակցեցին նաեւ «Ճապոնիայի Կոմիտասի անուան երաժշտական ընկերութեան» հոգաբարձուների խորհրդի նախագահ Տակահիրօ Ակիբան, Հայաստանից ժամանած քանոնահար Մերի Մուսինեանը, հանրայայտ սոպրանօ Արաքս Մանսուրեանը:

Մայիսի 12ին տեղի ունեցաւ «Հայկական ասեղնագործութիւն» խորագրով սեմինար, ինչպէս նաեւ «Քանոն+կոտօ» համերգ, որին հայկական եւ ճապոնական երաժշտական կատարումներով հանդէս եկան քանոնահար Մերի Մուսինեանը եւ կոտոյիստ æունկօ Իշիւատան: Միջոցառմանը ներկայ էին մեծ թուով հանդիսատեսներ՝ դիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչներ, երաժշտասէրներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Մայիսի 13ին տեղի ունեցաւ «Հայկական գինիներ» միջոցառումը, որի ընթացքում մասնակիցները հնարաւորութիւն ունեցան ճաշակելու հայկական արտադրութեան տարատեսակ գինիներ եւ հայկական խորտիկներ:

Սկզբնաղբիւր՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՏԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ

19/05/2017 08:31