Ընկերային ցանցեր:

RSS:

Ծրագիր:

Ռատիօ Վատիկան

Քահանայապետի եւ Եկեղեցւոյ ձայնը աշխարհի հետ երկխօսութեան մէջ

Լեզու:

Եկեղեցի \ Եկեղեցական

Վերաօծուեց Խաշուտ-Աբաթխև գիւղի խաշուտցիներու ջանքերով վերանորոգուած եկեղեցին։

Սուրբ Խաչ եկեղեցին նորոգել են խաշուտցիները:

2017թ. ապրիլի 18-ին Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը վերաօծեց Ջավախքի հայ կաթողիկէ Խաշուտ-Աբաթխև գիւղի վերանորոգուած Սուրբ Խաչ եկեղեցին: Արարողութեանը ներկայ էին Վրաստանում քահանայապետական նուիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին և նրա քարտուղարը, Վրաստանում ծառայող երկու լատին ծէսի վարդապետներ, Թբիլիսիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Միքայել վրդ. Խաչկալեանը, Ծղալթբիլայի և Ջուլղաղի ժողովրդապետ Գերհ. Հ. Անատոլի ծ.վրդ. Իվանյուկը, Գյումրիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչեանը, Խաշուտի ժողովրդապետ Արժ. Տ. Պողոս քհն. Գրիգորեանը, եկեղեցու վերանորոգման բարերարները, համայնքի բնակչութիւնը:

Խաշուտի՝ դեռևս 1886թ. կառուցուած Սուրբ Խաչ եկեղեցին վերջին մէկ տարուան ընթացքում հիմնովին նորոգուել է: Նորոգման աշխատանքները հիմնականում կատարուել են եկեղեցու ներսում՝ Սուրբ Խորանը, յատակը, պատերը, պատուհանները, վերնատունը: Խորանի վերևում ամրացուած Խաչելութեան մեծ պատկերը նուիրել է Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը: Վերանորոգման աշխատանքներն ամբողջութեամբ ֆինանսաւորել, կազմակերպել ու նախագծել են ծնունդով խաշուտցի մոսկվայաբնակ գործարարներ պրն. Ալեքսանդր Յադոյանը, պրն. Յովհաննէս Յադոյանը և ճարտարապետ պրն. Յակոբ Արթենյանը: Նստարանները նուիրել է պրն. Մարտին Սիմոնյանը: Աշխատանքները կատարել են գիւղի բնակիչները: Կառուցապատուել և բարեկարգուել են նաև եկեղեցու բակը և հարակից ճանապարհը:

Սեփական ուժերով եկեղեցի կառուցելը, նորոգելը հին աւանդութիւն է Խաշուտում: Նրանց պապերը ևս, ովքեր ներկայ գիւղի տարածքում հաստատուել են 1830-ականներին՝ գաղթելով Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի նոյնանուն գիւղից, իրենց ձեռքերով, Մարգարի որդին Գրիգոր քահանայի առաջնորդութեամբ կառուցել են իրենց եկեղեցին՝ 1881-1886թթ. և անուանել Սուրբ Խաչ: Գրիգոր քահանան (ըստ գիւղացիների, եղել է վարդապետ, ուսանել է Մխիթարեան Միաբանութեան ընծայարանում) թաղուած է եկեղեցու բակում:

Խաշուտ-Աբաթխև գիւղը գտնւում է Սամցխե-Ջավախքի Ախալցխայի մունիցիպալիտետում, Ախալցխա քաղաքից 14 կմ հարաւ-արևմուտք։ Բնակիչները զբաղւում են հացահատիկի, կարտոֆիլի, բանջարեղէնի մշակութեամբ, անասնապահութեամբ։

20/04/2017 10:54