2016-12-02 11:32:00

«Տնային խնամք» ծրագրի շրջանակներում Գավառում տեղի ունեցաւ կլոր-սեղան քննարկում


Կարիքաւոր տարեցների հիմնախնդիրները մշտապէս եղել են «Հայկական Կարիտաս»-ի գործունէութեան կիզակէտում։ Սոյն թուականի Նոյեմբերի 30-ին  «Տնային խնամք» ծրագրի շրջանակներում Գավառում տեղի  ունեցաւ  կլոր-սեղան քննարկում։  Քննարկմանը հրաւիրուած էին տեղական իշխանութիւնների ներկայացուցիչներ, ՀԿ-ներ, ԶԼՄ-ներ։ Կլոր-սեղան քննարկման թեման էր «Տարեցների խնամքը ՀՀ-ում»։

«Հայկական Կարիտաս»-ի Շահերի Պաշտպանութեան պատասխանատու Տիգրան Պետրոսեանը ներկայացրեց «Հայկական Կարիտաս»-ի մօտեցումը տարեցների խնամքի վերաբերեալ, ինչպէս նաեւ «Հայկական Կարիտաս»-ի նուաճումները Տարեցների խնամքի բնագաւառում։

«Համընդհանուր Տնային խնամք»  ծրագրի ղեկավար Ֆլորա Սարգսեանը խօսեց տարեցների խնամքի ընթացակարգերի եւ խնամքի համար պահանջուող նուազագոյն չափորոշիչների վերաբերեալ՝ ընդունուած ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան կողմից։ Բոլոր մասնակիցներն ակտիվօրեն ներգրաուած էին քննարկմանը եւ փոխանակւում էին գաղափարներով։

Նշենք, որ կարիքաւոր տարեցների հիմնախնդիրները մշտապէս եղել են «Հայկական Կարիտաս»-ի գործունէութեան կիզակէտում:  2002-2009թթ. ծրագիրը զարգացրել է իր գործունէութիւն` 50 հոգուց շահառուների թիւը հասցնելով 360-ի, Գիւմրիից բացի ներառելով Վանաձոր եւ Գավառ քաղաքները, իսկ 2016թ․ հոկտեմբերից նաեւ Արտաշատ քաղաքը, ծառայութիւնների ցանկը միայն սնունդ տրամադրելուց վերածելով բազմատեսակ աջակցութեան: «Հայկական Կարիտաս»-ի շահառուներն այս ծրագրում 65-ն անց տարեցներն են, ովքեր ապրում են միայնակ, չունեն մօտ բնակուոյ հարազատներ եւ տնային պայմաններում խնամքի խիստ կարիք ունեն: Նրանք կարիքաւորութեան բարձր աստիճան ունեն` ապրում են կենցաղային վատ պայմաններում, բացի կենսաթոշակից եկամուտի այլ աղբիւր չունեն:

Կարիքաւոր 360 տարեցները ստանում են մշտական խնամք, եւ միաժամանակ նրանց տրամադրւում է բժշկական ծառայութիւններ ու տեղեկատուութիւն , խնամքի ու առողջապահական պրոֆիլակտիկայի մասին խորհրդատուութիւն : Կամաւորների միջոցով նաեւ տրամադրւում է սոցիալական աջակցութիւն շահառուներին: Ծրագրի շրջանակներում նրանք ապահուում են անհրաժեշտ աջակցող եւ վերականգնող պարագաներով` ձեռնափայտերով, կայլակներով, պարանոցի ձգափոկերով, շրջանակաձեւ բարձերով, տեղափոխուող նստակոնքերով, հակապարկելահարուքային պարագաներով:
Քաղաքացիական իրաւունքների պաշտպանութեան համար տարեց շահառուներին տրամադրւում է աջակցութիւն փաստաթղթերի հաւաքման հարցում /թոշակ, սոցիալական նպաստներ, նոր բնակարան ստանալու դիմում, վերանորոգման դիմում, էլեկտրոէներգիայի եւ գազի մատակարարման միացում, օժանդակութիւն իրաւաբանական խնդիրների լուծման համար/: 
Ոլորտի կարեւոր դերակատարներից կազմուած աշխատանքային խումբը մշտական հանդիպումներ է ունենում առողջապահական եւ սոցիալական պետական կառոյցների հետ տեղական, մարզային ու հանրապետական մակարդակի վրայ` գործընկերների թիւը մեծացնելու համար: Իրաւունքների եւ շահերի պաշտպանութեան գործողութիւններ են իրականացւում` նպաստելով սոցիալական, առողջապահական եւ կենսական պայմանների բարելաւմանը: Հանրայնացման միջոցառումներ, հանդիպումներ, կլոր սեղան- քննարկումներ, համաժողովներ են իրականացւում տնային խնամքով եւ տարեցների հիմնախնդիրներով զբաղուող այլ կառոյցների եւ տեղական հասարակական կազմակերպութիւնների հետ համատեղ:
 Նորացած ծրագիրը իր մէջ ներառել է նաեւ տարեցների ժամանցի կազմակերպման որոշակի միջոցառումներ, որոնք կը նպաստեն արտաքին աշխարհի հետ շփման մեծացմանը:








All the contents on this site are copyrighted ©.