2015-03-28 12:51:00

«Թանգարաններու Գիշերը» մշակութային ձեռնարկ


Ուրբաթ 27 Մարտ 2015-ին, երեկոյեան ժամը 5-էն սկսեալ մինչեւ գիշերուայ ժամը 11:00, ֆրանգօֆոնիի (francophonie) ամսուայ փակման առթիւ՝ կազմակերպութեամբ Լիբանանի Մշակոյթի Նախարարութեան և Լիբանանի 10 տարբեր թանգարաններու կայացաւ «Թանգարաններու Գիշերը» մշակութային ձեռնարկը, որուն մասնակցեցան Պէյրութի Պետական Թանգարանը, Լիբանանի Նախապատմական թանգարանը, Պէյրութի Ամերիկեան Համալսարանի Հնախօսական թանգարանը, Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիոյ Թանգարանը, Զմմառու Վանքի Թանգարանը, Պալամանտ Համալսարանի Ազգագրական թանգարանը և այլք: Այս առթիւ՝ Զմմառու պատմական վանքի թանգարանը իր դռները լայն բացաւ այցելուներուն առջեւ, որոնք հերթաբար ժամանելով շրջագայեցան վանքիս եկեղեցիները և թանգարանները, առաջնորդութեամբ՝ Զմմառու վանքի թանգարանապետ՝ Հ. Մովսէս Վրդ. Տօնանեանի և Երան. մալոյեան դպրեվանքի սաներուն, պետական պահակախումբի հսկողութեան տակ:

 








All the contents on this site are copyrighted ©.