2014-10-22 11:27:13

Ֆիլմ՝ նուիրուած Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Կարդինալ Աղաճանեան» պատանեկան ճամբարին։


Լոյս է տեսել մի ֆիլմ որը պատմում է Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Կարդինալ Աղաճանեան» պատանեկան ճամբարի մասին: Ճամբարը, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ` Գերշն. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի օրհնութեամբ, կազմակերպել է Տ. Գրիգոր աւագ քահանայ Մկրտչեանը, արդեն 5-րդ անգամ՝ Հայաստանի, Վրաստանի կաթողիկէ համայնքների 11-16 տարեկան պատանիների համար: Այս տարի ճամբարին մասնակցեց մօտ 300 պատանի, յուլիսի 21-ից օգոստոսի 14-ը, երկու հերթափոխով, Շիրակի մարզի Թորոսգյուղ համայնքի հարևանութեամբ: Ճամբարի կազմակերպմանը ֆինանսապէս աջակցել են գերմանական Renovabis և Kirche in Not բարեսիրական կազմակերպութիւնները:

''''








All the contents on this site are copyrighted ©.