2014-09-26 09:38:11

Հայաստանի Քրիստոնեայ կանանց Ֆորումը։


2014թ. Մարտի 19-ին Երևանում հիմնուեց Հայաստանի Քրիստոնեայ Կանանց ֆորումը, որը բնոյթով էքիւմենիք բարեգործական հասարակական կազմակերպութիւն է։ Այս ֆորումին անդամակցում են Հայաստանի Առաքելական, Կաթողիկէ, Օրթոտոքս, Աւետարանական և Ասորի եկեղեցիների կանայք, որոնք միաւորուել են ի սէր Քրիստոսի հասարակութեանը ծառայելու գործին։ Ֆորումի նախագահն է Մարիաննա Ապրեսյանը՝ մասնագիտութեամբ աստուածաբան։ Ֆորումը հասցրել է իրականացնել մէկ փոքրիկ ծրագիր Հայ Աւետարանական եկեղեցու հետ միասին, որ է ամառնային ճամբարի կազմակերպումը։ Սոյն թուականի յունիսի 16-27-ը, առաջին անգամ կազմակերպուել է ----- մանկական ճամբար, որին մասնակցում էին Առաքելական, Կաթողիկէ, Յոյն Օրթոտոքս և Աւետարանական եկեղեցիների երեխաները։ Այս ծրագիրն ուղեկցուել է խաղերի, պարերի, թատերական բեմականացումի և Սուրբ Գրքի ընթերցման կազմակերպմամբ։ Ծրագիրն այնքան արդիւնաւէտ է եղել, որ այն ունեցել է իր երկրորդ փուլը Հանքաւանի Շողիկ ճամբարում Յուլիսի 16-ից մինչև Օգոստոսի 6-ը։
Ֆորումի գլխաւոր ծրագիրը Հայաստանում Սեռով պայմանաւորած վիժումի (ընտրական վիժում) դեմ պայքարն է։ Այս ծրագիրը մեկնարկելու է հոկտեմբերի 11-ին՝ ՆԷ-ի՝ աղջիկ երեխայի տօնի առիթով և իրականացուելու է Տաւուշի մարզի սահմանամերձ գիւղերում։ Ծրագրին մասնակցելու են ֆորումի բոլոր անդամ կանայք, որոնք մասնագիտութեամբ բժիշկներ են, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ։ Ֆորումին իրենց հոգևոր և քարոզչական աջակցութիւնն են տալու նաև Առաքելական, Կաթողիկէ, Աւետարանական և Ասորի եկեղեցիների հոգևոր հայրերը։








All the contents on this site are copyrighted ©.